Posted in Աշխարհագրություն

Ֆրանսիա

  • Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը: 

Ֆրանսիան գտնվում է Եվրոպայի ծայր արևմուտքում և ունի շատ հարմար տնտեսաաշխարհագրական դիրք։ Աշխարհագրական դիրքի բնորորշ գծերն են ա) հարմար հարևանային դիրքը։ Նրա բոլոր հարևանները Եվրամիության անդամ զարգացած երկրներ են։ բ) Երկու անգամ ավելի երկար ծովային սահմանները, քան ցամաքայինը։ Ատլանտյան օվկիանոսի և նրա մասը կազմող Միջերկրական ծովի հետ սահմանակցումը հնարավորություն է տալիս ակտիվ մասնակցություն ունենալ համաշխարհային ծովային առևտրին։ գ) Տարանցիկ դիրքը, քանի այստեցով են անցնում Մեջորկրական ծովից դեպի Հյուսիսային ծով և Իսպանիայից դեպի Իտալիա ու Եվրոպայի այլ երկրներ անցնող կարևոր ճանապարհները։

  • Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները

Հարմար աշխարհագրական դիրքը, համեմատաբար հարթ մակերևույթը, բնական պաշարները, հարուստ ջրային և հողային ռեսուրսներ, բարենպաստ կլիմա։

  • Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:

Ֆրանսիան Եվրամիության և Եվրոպական խորհդրի հիմնադիրներից է։ Ֆրանսիական Ստրասբուրգ քաղաքում գտնվում են Եվրախորհրդարանը և Եվրոպական խորհրդը։ Ֆրանսիան բնապահպանության համար պայքարող առաջատար երկրներից է, ինչպես նաև մարդու իրավունքների, ժողովրդավարության համար պայքարող։ Ֆրանսիայի հայտնի կարգախոսն է՝ ազատություն, հավասարություն, եղբայրություն։

  • Որոնք են Ֆրանսիայիում զբոսաշրջության և հանգստի կազմակերպման ռեսուրսները։

Միջերկրական ծովի բարձրորակ լողափերը, Ալպերի հանգստավայրերը, զարգացած ճանապարհային և տրանսպորտային ցանցը, պատմամշակութային վայրերը, ճարտարապետություն։ Տարեկան ֆրանսիան այցելում են 70-75 միլիոն զբոսարջիկ։

  • Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները: