Posted in Կենսաբանություն

Նյարդային համակարգ

Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի փոխկապակցված գործունեությունը։Այն վերահսկում է ներզատական համակարգի միջոցով իրականացվող հումորալ կարգավորումը և միաժամանակ կապ է հաստատում օրգանիզմի և միջավայրի միջև՝ նպաստելով օրգանիզմի հարմարվողականությանը միջավայրի փոփոխվող պայմաններում։

Նյարդային համակարգի միջոցով մարդը զգում, ճանաչում է միջավայրի առարկաները, ընկալում միջավայրից եկող գրգիռները, պահպանում ստացված տեղեկատվությունը և օգտագործում իր պահանջմունքների համար։ Նյարդային համակարգով են պայմանավորված գիտակցությունը, մտածողությունը, խոսքը, վարքագիծը։ Այսպիսով՝ նյարդային համակարգի հիմնական գործառույթն օրգանիզմի կողմից ներքին և արտաքին միջավայրից հաղորդվող տեղեկատվության վերլուծությունն է և համապատասխան գործողությունների իրականացումը։

Նեյրոն

nerve cell - neuron.jpg06fd9b28-bb55-4920-b209-3285d6bf625fOriginal.jpg

Նյարդային համակարգի կառուցվածքային և գործառական միավորը նյարդային բջիջն է՝ նեյրոնը։

Նեյրոնը ունի մարմին և ելուստներ։ Կա ելուստների 2 տեսակ՝ դենդրիտներ և աքսոններ։ Նեյրոնի մարմինը սնուցող դեր է կատարում։ Նրանում կան բազմաթիվ օրգանոիդներ, ուր սինթեզվում են կենսաբանական կարևոր միացություններ և փոխադրվում աքսոն ու դենդրիտներ։

Դենդրիտներն ընդունում են տեղեկատվությունը, իսկ աքսոնը նյարդային ազդակը մարմնից հաղորդում է այլ նեյրոններին կամ օրգաններին։ Աքսոնների մի մասը պատված է էլեկտրամեկուսիչ սպիտակ ճարպանման նյութի թաղանթով՝ միելինով, իսկ մյուս մասը դրանից զուրկ է։ Աքսոնի երկարությունը կարող է լինել մինչև 100 սմ և ավելի։ 

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

Վարժություն 1։ Գտնե՛լ շաղկապները և խմբավորե՛լ (համադասական և
ստորադասական)։
Եթե, իսկույն, այնտեղ, բայց, և, մյուս, բոլոր, թեև, սակայն, որովհետև,
ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, բացի, քանի որ։

Համադասական – և, բայց, սակայն,

Ստորադասական – եթե, թեև, որովհետև, որպեսզի,

Վարժություն 2։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով եթե,
որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։

Ես կկարողանայի կատարել այդ վարժությունը, եթե դու ինձ չխանգարեիր:

Անի՛ դու պետք է գնաս խանութ, որպեսզի գնումներ կատարես:

Արամ դու չես կարող մասնակցել այդ մրցույթին, որովհետև դու լավ չես պարապել:

Դու չես գնա խանութ, սակայն կմնաս տանը և դաս կանես:

Ես գնում եմ կինո, իսկ դու կարո՞ղ ես ինձ հետ գալ կինո:

Արմենը վատ է սովորում և իրեն վատ է դրսևորում:

Վարժություն 3։ Զույգ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանվամբ միացրո՛ւ՝ քանի ձևով կարող ես: Օրինակ`
Դու ամբողջ աշխարհում շրջած կլինես: Դու կվերադառնաս։ (երբ)
Երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս:

Դու, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս:
Կվերադառնաս, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես:


Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի է դարձնել:  Հորդաբուխ  աղբյուրներ կային այնտեղ (որովհետև)

Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի է դարձնել, որովհետև այնտեղ հորդաբուխ աղբյուրներ կային:

Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում: Անձրևը արդեն դադարել էր (չնայած)

Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում չնայած անձրևը արդեն դադարել էր:

Բոլորը քեզ նման մտածեին: Աշխարհն այդպիսին չէր լինի: (եթե)

Եթե բոլորը քեզ նման մտածեին աշխարհն այդպիսին չէր լինի:

Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը:  Այս քարի կտորը  գտել եք: (որտեղ)

Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը որտեղ այս քարի կտորը  գտել եք:

Վարժություն 4։ Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ:
Եթե դու ավելի լավ սովորես, ապա մենք կնվիրենք քեզ համակարգիչ:
Քանի որ ուսուցիչը բացակայել է, հետևաբար ոչ ոք չի արել տնային աշխատանքը:
Որովհետև Նարեն նկարչությունից վատ է, ուստի դու կնկարես այս պլակատը:
Քանզի………………., ուրեմն………….:

Վարժություն 5։ Նախադասությունները ձևաբանորեն վերլուծի՛ր;

Վաղուց ի վեր բժիշկներն ու գիտնականները վիճում են այն մասին, թե մագնիսական դաշտն ազդո՞ւմ է արդյոք մարդու առողջության վրա: Այդ վեճը նոր թափով բորբոքվեց այն ժամանակ, երբ արյան ճնշման հիվանդության դեմ մի շարք երկրներում սկսեցին կիրառել մագնիսական ապարանջաններ: