Posted in Կենսաբանություն

Ողնուղեղի կառուցվածքը և գործառույթները

Ողնուղեղը տեղավորված է ողնաշարի խողովակում,ունի առջևից հետ  տափակած քուղի տեսք, երկարությունը մինչև 45 սմ է, զանգվածը մինչև 30 գ: Ողնուղեղի վերին սահմանը ծոծրակային մեծ անցքն է, իսկ ստորինը՝ գոտկային 2-րդ ողի մակարդակը:

Ողնուղեղը բաղկացած է 31–33 հատվածներից՝ պարանոցային՝ 8, կրծքային՝ 12, գոտկային՝ 5, սրբանային՝ 5, պոչուկային՝ 1–3: Ողնուղեղից դուրս են գալիս 31 ձույգ խառը նյարդեր:

Ողնուղեղի յուրաքանչյուր հատվածը համապատասխանում է ողնուղեղային նյարդերի համապատասխան զույգին և ապահովում է մարմնի որոշակի մասի զգացող, շարժիչ և վեգետատիվ նյարդավորումը:

koreshki-spinnogo-mozga.jpg

Ողնուղեղի կենտրոնով անցնում է հեղուկով լի ողնուղեղային խողովակը: Ողնուղեղն առջևի ու հետին երկայնաձիգ ակոսներով բաժանվում է 2 համաչափ կեսերի, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ունի 2-ական թույլ արտահայտված երկայնակի ակոսներ: Այստեղից դուրս են գալիս ողնուղեղային նյարդարմատները. դրանցից հետինները՝ զգացող են, առջևինները՝ շարժիչ:

ողնուղեղ.jpg

Ուշադրություն

Ողնուղեղը բաղկացած է սպիտակ և գորշ նյութերից:

Գորշ նյութը տեղավորված է կենտրոնում և կտրվածքում թիթեռնաձև է: Նրանում տարբերում են առջևի ու հետին եղջյուրներ: Առջևի եղջյուրները պարունակում են հիմնականում շարժիչ նեյրոններ, հետին եղջյուրները` միջադիր նեյրոններ:

voxnuxex.jpg

Ողնուղեղի գործառույթները

Ողնուղեղին հատուկ են ռեֆլեքսային և հաղորդիչ գործառույթները:

Ողնուղեղի յուրաքանչյուր հատվածի պարզագույն ռեֆլեքսն իրականանում է 2 նեյրոնների (զգացող և շարժիչ) շնորհիվ:

ասդդդսա.jpg

Ողնուղեղի ռեֆլեքսային գործառույթը կարելի է բաժանել 2 խմբի՝ մարմնական և ընդերային:

Մարմնական ռեֆլեքսներից են մկանների ձգվելու ու ջլային ռեֆլեքսները:

Մարդու այս ռեֆլեքսները լավ արտահայտվում են ուղղահայաց կեցվածքի դեպքում: Ջլային ընկալիչները գտնվում են ջլերում: Եթե մուրճիկով հարվածենք ազդրի քառագլուխ մկանի ջլին, ապա մկանը կկծկվի, և կառաջանա ծնկային ռեֆլեքս: Ջլային ռեֆլեքսները կարող են արտահայտվել նաև ծալող մկաններում: Եթե մուրճիկով հարվածենք բազկի երկգլխանի մկանի ջլին, ապա մկանի կծկման հետևանքով ձեռքը կծալվի (արմնկային ռեֆլեքս):

Ողնուղեղի մարմնական ռեֆլեքսներից են ծալումը և տարածումը, քորելու, քայլելու, վազքի ռեֆլեքսները:

Ընդերային ռեֆլեքսներն իրականանում են ողնուղեղի գորշ նյութի կողմնային եղջյուրներում տեղավորված վեգետատիվ նյարդային համակարգի նեյրոններով:
Հաղորդող գործառույթն իրականացնում են վերելք և վայրէջք  ուղիները: Ողնուղեղը մասնակցում է շարժողական և մարմնական ռեֆլեքսներին: 

Ողնուղեղի հատումը կամ վնասումն առաջացնում է ողնուղեղային շոկ, որն արտահայտվում է դրդողականության խիստ ընկճումով և ողնուղեղի վնասվածքից ներքև գտնվող բոլոր ռեֆլեքսային կենտրոնների լուծանքով: Ողնուղեղային շոկի պատճառը գլխուղեղի այն բաժինների անջատումն է, որոնք ողնուղեղի վրա թողնում են ակտիվացնող ազդեցություն:

Posted in Հաշվետվություն, Մայրենի

Հոկտեմբեր ամսվա Մայրենիի հաշվետվություն

Այս ամիս կատարել ենք Գործնական քերականություն, գրել ենք Ստեղծագործական աշխատանք։ Աշխարհը իմ աչքերով ազատ թեմայով, կատարել ենք Գործնական քերականություն։ Կարդացել ենք Ջրի կաթիլը:Հանս Քրիստիան Անդերսեն կատարել առաջադրանքները։ Հետո մեզ մոտ սկսվեցին Գրաբարյան օրեր թարգմանչական տոն, Գրաբարյան օրեր թարգմանչական տոն, Գրաբարյան օրեր թարգմանչական տոն

Posted in Աշխարհագրություն

Ֆրանսիա

  • Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը: 

Ֆրանսիան գտնվում է Եվրոպայի ծայր արևմուտքում և ունի շատ հարմար տնտեսաաշխարհագրական դիրք։ Աշխարհագրական դիրքի բնորորշ գծերն են ա) հարմար հարևանային դիրքը։ Նրա բոլոր հարևանները Եվրամիության անդամ զարգացած երկրներ են։ բ) Երկու անգամ ավելի երկար ծովային սահմանները, քան ցամաքայինը։ Ատլանտյան օվկիանոսի և նրա մասը կազմող Միջերկրական ծովի հետ սահմանակցումը հնարավորություն է տալիս ակտիվ մասնակցություն ունենալ համաշխարհային ծովային առևտրին։ գ) Տարանցիկ դիրքը, քանի այստեցով են անցնում Մեջորկրական ծովից դեպի Հյուսիսային ծով և Իսպանիայից դեպի Իտալիա ու Եվրոպայի այլ երկրներ անցնող կարևոր ճանապարհները։

  • Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները

Հարմար աշխարհագրական դիրքը, համեմատաբար հարթ մակերևույթը, բնական պաշարները, հարուստ ջրային և հողային ռեսուրսներ, բարենպաստ կլիմա։

  • Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:

Ֆրանսիան Եվրամիության և Եվրոպական խորհդրի հիմնադիրներից է։ Ֆրանսիական Ստրասբուրգ քաղաքում գտնվում են Եվրախորհրդարանը և Եվրոպական խորհրդը։ Ֆրանսիան բնապահպանության համար պայքարող առաջատար երկրներից է, ինչպես նաև մարդու իրավունքների, ժողովրդավարության համար պայքարող։ Ֆրանսիայի հայտնի կարգախոսն է՝ ազատություն, հավասարություն, եղբայրություն։

  • Որոնք են Ֆրանսիայիում զբոսաշրջության և հանգստի կազմակերպման ռեսուրսները։

Միջերկրական ծովի բարձրորակ լողափերը, Ալպերի հանգստավայրերը, զարգացած ճանապարհային և տրանսպորտային ցանցը, պատմամշակութային վայրերը, ճարտարապետություն։ Տարեկան ֆրանսիան այցելում են 70-75 միլիոն զբոսարջիկ։

  • Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
Posted in Պատմություն

Հոկտեմբերի 15-20-ը, առաջադրանք, 8-րդ դասարան

Առաջադրանք 1

  Արևելյան Հայաստանը 19-րդ դարի սկզբին

  • Նկարագրել Արևելյան Հայաստանի 19-րդ դարի սկզբին վարչաքաղաքական կացությունը

Սկզբում Հայաստանի տարածքներից՝Լոռի, Փամբակ, Շամշադին, Իջևան, Շիրակ, Ղարաբաղ,Գանձակը, Արցախը, Շիրախը, Զանգեզուրը, Լոռին, Երևանը և նախիջևանը գտնվում էին Պարսկաստանում: Եվ աստիճանաբար Հայերի օգնությամբ Ռուսաստանը Պարսկաստանի մոտից գրավեց այդ բոլոր տարածքները:

  • 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի նախադրյալները, ընթացքը , ավարտը, արդյունքները

XIXդ. սկզբին Ռուսաստանը սկսում է Արևելյան Հայաստանի գրավելու իր վաղեմի ծրագիրը: Այդ ամենին հասնելու համար ռուսական իշխանությունը փորձում էր օգտվել երկրամասի քրիստոնյա ժողովուրդի և հայերի ազատագրական ձգտումներից: 1801 թվականին Արևելավրացական թագավորությունը միացավ Ռուսաստանին և շատ խաղաղ ճանապարհով ռուսաստանի տիրապետության տակ անցան մի քանի գավառներ, որոնց թվում էր Իջևանը և այսպես էլ սկսվեց Արևելյան Հայաստանի և Ռուսաստանի գործընթացները: Ռուսաստանը համոզվում է, որ մնացած մասը խաղաղ ճանապարհով գրավել չի լինի և պատերազմ է սկսում պարսկասատնի դեմ 1804թ.: Ռուսական զորքերը գրավեցին Գանձակի տարածքը և պաշարեցին Արևելյան Հայաստանում ամենաուժեղ կետը՝ Երևանի բերդը: Բայց նրանք ուժեղ դիմադրության հանդիպելուց հետո, վերադարձան Վրաստան: 1805թվականին ռուսական զորքը գրավեց Շիրակը: Այնուհետև Ղարաբաղը հաշտության պայմանագիր կնքեց Ռուսասատնի հետ ու միացավ նրան: Դրանից հետո բազմաթիվ պատերազմեր անց Պարսիկները Արցաի Գյուլիսատն գյուղում ստիպված էին պայմանագիր կնքել: Այս պայմանագրից հետո Իրանը Ռուսասատնին հանձնեց բազմաթիվ տարածքներ: Եվ այսպես Արևելյան Հայաստանից Ռուսասատնին անցան շատ տարածքներ:

  • Գյուլիստանի պայմանագիրը

Գյուլիստանի պայմանագիրը կքվեց հենց Գյուլիստանում Պարսկաստանի և Ռուսասատնի կայսրության մեջ: Այն պահից հետո, երբ Ղարաբաղը հաշտության պայմանագիր է կնքում Ռուսասատնի հետ և իր անությունը միացնում Ռուսաստանին: Գյուլիսատնի պայմանագրից հետո Իրանը հրաժարվումը Արևելյան Հայաստանի բազմաթիվ շրջաններից և Ռուսասատնը զգալի հաղթանակ է կրում ու գրավում Արևելյան Հայաստանի մեծ մասը:

«Բախտորոշ պայմանագրեր» , ուսումնասիրել էջ 26-31, յուրաքանչյուր կետը մեկ նախադասությամբ ամփոփել, գրավոր/

Առաջադրանք 2

Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացման նոր փուլը

Տանը

  • 1826-1828թթ. Ռուս-պարսկական պատերազմի սկիզբը , ընթացքը ավարտը, արդյունքները
  • Թուրքմենչայի պայմանագիր ,«Բախտորոշ պայմանագրեր»,ուսումնասիրել էջ 32-38, յուրաքանչյուր հոդվածը մեկ նախադասությամբ գրավոր ամփոփել
  • Համեմատել Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը/գրավոր/
  • Ամփոփել/ 10-15 նախադասությամբ/ 19-րդ դարի առաջին կեսին արևելյան Հայաստանի` Ռուսաստանին միացման ընթացքի և հետևանքների մասին :
800px-Map_Iran_1900-fr.png
Ռուսաստանի և Պարսկաստանի մարզերը պայմանագրից հետո և առաջ. Թուրքմանչայում հանձնված մասերը ցույց են տրվել կանաչ և կարմիր գծերով
Posted in Մայրենի

Գրաբարյան օրեր թարգմանչական տոն

Հեծավ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,

Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,

Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,

Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`

Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,

Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,

Արագ հասուցանելով ի բանակն իւր:

Կարդա այսպես.

սեաւն — սյավն

հանեալ — հանյալ

ձգեալ — ձգյալ

զարծուի — զարծվի

ցաւեցոյց — ցավեցույց

 զմեջք — ըզմեջք

 իւր — յուր

Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում ու — ն ձայնավորից առաջ:

Բառարան

արի արքայն Արտաշէս — Արտաշես արի արքան, արի Արտաշես արքան

ի սեաւն գեղեցիկ — գեղեցիկ սևը (սև ձին)

հանեալ — հանելով, հանած, հանել(է)

ձգեալ — գցել

զարծուի սրաթեւ — սրաթև արծիվ

ընկեց — գցեց

ի մէջք օրիորդին ալանաց — ալանաց օրիորդի մեջքը

զմէջք օրիորդին ալանաց — ալանաց օրիորդի մեջքը

հասուցանելով — հասցնելով

ի բանակն իւր — իր բանակը

Հարցեր և առաջադրանքներ

1. Անցեալ բառը ինքդ բացատրիր:

Անցեալ

ածական 
    1. Վախճանած, մեռած։
    2. Վիժած, անցուցած։

2. Ի՞նչ բառով է արտահայտված արի բառի իմաստը նախորդ հատվածներում:

Նախորդ հատվածներում «արի» բառը արտահայտված է «քաջ» իմաստով:

3. Դո՛ւրս գրիր պատկերավոր բառակապակցությունները:

Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,

Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,

Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`

4. Ոսկէօղ շիկափոկ պարանն բառակապակցությունը Խորենացին բացատրում է այսպես (հատվածն ուսուցչի օգնությամբ փոխադրիր).

5. Քանզի պատուեալ է առ Ալանս մորթ կարմիր` լայքա շատ եւ ոսկի բազում տուեալ ի վարձանս` առնու զտիկին օրիորդն Սաթինիկ: Այս է ոսկէօղ շիկափոկ պարանն:

6. Գտիր կրկնվող բառերն ու բառակապակցությունները և փորձիր բացատրել դրանց գործածությունը:

Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,

Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,

Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`

Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,

7. Ըստ այս հատվածի պատմիր Արտաշես արքայի մասին:

Բարձրաձայն կարդա ստեղծագործությունն այնպես, որ երևա`

ա) Արտաշեսի արարքն հերոսական է.

բ) գեղեցիկ, սովորական արաք է.

գ) վատ արարք է:

Posted in Մայրենի

Գրաբարյան օրեր թարգմանչական տոն

Զայսու ժամանակ միաբանեալ Ալանք լեռնականօքն ամենայնիւ, յինքեանս արկանելով եւ զկէս Վրաց աշխարհին` մեծաւ ամբոխիւ տարածեալ ընդ աշխարհս մեր: Ժողովէ եւ Արտաշէս զիւրոց զօրացն բազմութիւն, եւ լինի պատերազմ ի մէջ երկոցունց ազգացն քաջաց եւ աղեղնաւորաց: Սակաւ ինչ տեղի տայ ազգն Ալանաց, եւ գնացեալ անցանէ ընդ գետն մեծ Կուր, եւ բանակի առ եզերբ գետոյն ի հիւսիսոյ եւ հասեալ Արտաշէս բանակի ի հարաւոյ, եւ գետն ընդ մէջ նոցա:

Բայց քանզի զորդի Ալանաց արքային ձերբակալ արարեալ զօրացն Հայոց ածեն առ Արտաշէս` զխաղաղութիւն խնդրէր արքայն Ալանաց, տալ Արտաշիսի զի՛նչ եւ խնդրեսցէ. եւ երդմունս եւ դաշինս ասէր հաստատել մշտնջենաւորս, որպէս զի մի՛ եւս մանկունք Ալանաց ասպատակաւ հինից ելցեն յաշխարհս Հայոց: Եւ չառնուլ յանձն Արտաշիսի առ ի տալ զպատանին` գայ քոյր պատանւոյն յափն գետոյն ի դարաւանդ մեծ, եւ ի ձեռն թարգմանաց ձայնէ ի բանակն Արտաշիսի:

Կարդա այսպես.

երդմունս — երդմունըս

յաշխարհս — հաշխարհըս

յանձն — հանձն

յափն — հափըն

յինքեանս — հինքյանս

միաբանեալ — միաբանյալ

տարածեալ — տարածյալ

գնացեալ — գնացյալ

հասեալ — հասյալ

արարեալ — արարյալ

զիւրոց — զյուրոց

բազմութիւն — բազմություն

զխաղաղութիւն — ըզխաղաղություն

գետոյն — գետույն

քոյր — քույր

պատանւոյն — պատանվույն

տեղի տայ — տեղի տա

ի հիւսիսոյ — ի հյուսիսո

ի հարաւոյ — ի հարավո

Աշխարհաբար

Այս ժամանակ ալանները, բոլոր լեռնականների հետ միաբանվելով, Վրաց աշխարհի կեսն էլ իրենց կողմը ձգելով, մեծ բազմությամբ գալիս սփռվում են մեր աշխարհում: Արտաշեսն էլ ժողովում է իր զորքերի բազմությունը, և տեղի է ունենում պատերազմ երկու քաջ և աղեղնավոր ազգերի միջև: Ալանների ազգը փոքր — ինչ հետ է նահանջում և մեծ Կուր գետն անցնելով` բանակ է դնում գետի ափին` հյուսիսայինն կողմից. Արտաշեսն էլ գալով բանակում է գետի հարավային կողմում. գետը բաժանում է երկուսին:

Բայց որովհետև հայոց զորքերն ալանների թագավորի որդուն բռնում Արտաշեսի մոտ են բերում, ալանների թագավորը հաշտություն է խնդրում` խոստանալով տալ Արտաշեսին` ինչ որ ուզի, առաջարկում էր նաև երդումով դաշինք անել, որ ալանների երիտասարդներն այնուհետև չասպատակեն Հայոց աշխարհը: Երբ Արտաշեսը չի համաձայնում պատանուն հետ տալ, պատանու քույրը (Սաթենիկը) գալիս է գետի ափը, մի բարձրավանդակ և թարգմանների միջոցով ձայն է տալիս (խոսքն ուղղում է) Արտաշեսի բանակին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Հատվածը բարձրաձայն կարդա գրաբար և աշխարահաբար:

2. Այս բառերն ու բառաձևերը գտիր և դուրս գրիր գրաբար հատվածից.

ժողովում է, լինում է, տեղի է տալիս (նահանջում է), անցնում է, բանակում է (բանակ է դնում), գալիս է, ձայնում է (ձայն է տալիս), այս ժամանակ, պատանու քույրը, գետի ափը, Արտաշեսի բանակը, գնալով, հասնելով, միաբանվելով,բոլոր լեռնականների հետ միաբանվելով, ձերբակալելով, մեծ բազմությամբ, երկու քաջ և աղեղնավոր ազգերի միջև, Ալանների արքայի որդուն, գետը նրանց միջև, երդումներ և դաշինք, ալանների երիտասարդները:

Սակաւ ինչ տեղի տայ ազգն Ալանաց, եւ գնացեալ անցանէ ընդ գետն մեծ Կուր, եւ բանակի առ եզերբ գետոյն ի հիւսիսոյ եւ հասեալ Արտաշէս բանակի ի հարաւոյ, եւ գետն ընդ մէջ նոցա:Եւ չառնուլ յանձն Արտաշիսի առ ի տալ զպատանին` գայ քոյր պատանւոյն յափն գետոյն ի դարաւանդ մեծ, եւ ի ձեռն թարգմանաց ձայնէ ի բանակն Արտաշիսի:

Եւ չառնուլ յանձն Արտաշիսի առ ի տալ զպատանին` գայ քոյր պատանւոյն յափն գետոյն ի դարաւանդ մեծ, եւ ի ձեռն թարգմանաց ձայնէ ի բանակն Արտաշիսի:

3․ Գրիր այս բառերի նույնանիշները (նույն իմաստն ունեցող բառեր).

Վրաց աշխարհ, Հայոց աշխարհ:

Աշխարհ վրաց, Աշխարհ հայոց

4․ Ի՞նչ վերաբերմունք ունի հեղինակն ալանների նկատմամբ (գրի՛ր և պատճառաբանի՛ր):

Հեղինակ վատ վերաբերմունք ունի ալանների նկատմամբ: Այստեղ գրված է, որ ալանները հարձակվում էին հայերի վրա։ Սակայն հայերը նրանց դիմադրում էին և նույնիսկ գերիներ էին տանում:

5․ Ի՞նչ իմացար Արտաշեսի և Սաթենիկի մասին:

Posted in Ռուսերեն

Чтение и перевод текста «Осень»

Природа лучший автор и поэтому осень − это шедевр, сотканный из звуков, красок, запахов и ощущений уходящей красоты. Звучание осени всегда особенное, разное и ни с чем не сравнимое. Это самая прекрасная и щедрая пора, дающая нам богатый урожай и незабываемые воспоминания о теплых днях бабьего лета, приятных прогулках по «золотым» аллеям парка, первых густых и свежих дождях и т. д. Осень никого не оставляет равнодушной, затрагивая в душе самые тонкие ее струнки.

Она − лучшая муза, вдохновляющая на созидание. Хотите написать сочинение на тему «Осень»? Просто выйдете на прогулку, пройдитесь по пестрому лиственному ковру, прошуршите опавшей листвой, закройте глаза и вслушайтесь в звуки осени, вдохните всей грудью ее ароматы, чистый и прозрачный воздух. И она щедро наполнит вашу душу и мысли глубиной, мудростью и умиротворением. Осень величественна, как сама королева!

Բնությունը լավ հեղինակ է և այդ պատճառով աշունը գլուխգործոց է, հնչյուններից հյուսված, գույներ, հոտերի և անհետացող գեղեցկության սենսացիաներ: Աշնան հնչողությունը միշտ յուրահատուկ է, տարբեր է և ոչ մի բանի հետ չի համեմատվի: Դա ամենահրաշալի և մեծահոգի ժամանակն է, տալիս մեզ հարուստ բերքեր և անմոռանալի հիշողություններ ամառվա տաք օրերի մասին, հաճելի զբոսանքներ այգու «ոսկե» ծառուղիներով, առաջին թանձր և թարմ անձրևները և այլն: Աշունը ոչ ոքի անտարբեր չի թողնում, շոշափելով հոգու ամենանուրբ լարերը:

Նա ստեղծագործական ոգեշնչող լավագույն մուսան է։ Ցանկանու՞մ եք շարադրություն գրել «Աշուն» թեմայով: Պարզապես դուրս եկեք զբոսնելու, քայլեք տերևների գույնզգույն գորգի վրայով, խշխշացրեք ընկած տերևներով, փակեք ձեր աչքերը և լսեք աշնան ձայները, շնչեք ամբողջ կրծքով նրա բուրմունքները, մաքուր և թափանցիկ օդը: Եվ այն մեծահոգաբար կլցնի ձեր հոգին և մտքերը խորությամբ, իմաստությամբ և խաղաղությամբ: Աշունը նույնքան հոյակապ է, որքան ինքը՝ թագուհին:

Posted in Հանրահաշիվ

Հանրահաշիվ տնային առաջադրանք

1) Կրճատեք կոտորակը.

Ա. x+y/2
Բ. a+b/2a
Գ. m–n/2mn
Դ. 6ab/a–b
Ե. a–b/2a+b
Զ. 2x+y/x–y

2) Կրճատեք կոտորակը.

Ա. a–b
Բ. x+1
Գ. m–n/2
Դ. x/m–n
Ե. x–1/x+1
Զ. a–b/a+b
Է. n+m/n–m
Ը. p/p+1

Լրացուցիչ

3) Կրճատեք կոտորակը.

Ա. a–b/c+d
Բ. a+b/m+n
Գ. x/x+y
Դ. a
Ե. –mn²
Զ. a–b/y+x
Է.p/a–b
Ը. x-y/2y+2x

4) Կրճատեք կոտորակը.

Ա. ax-1

Բ. 4/6mn2

Գ. 1/3

Դ. 4y-x/4xy-x2y

Ե. n-3m/6m-2n

Զ. 16p2q3–24pq4/12pq3–8p6q2

Հավելյալ խնդիրներ
5)* Կրճատեք կոտորակները

Ա. 3-3n/m2-n2

Բ. 1-a2/1+a

Գ. x2-y3/x-y2

Դ. 2p-2+2/p2+1

Ե. a-4+4/a-4

Զ. 3x+6y+3y2/12y2-12x

Է. m-n2/n3-m2

Ը. 2p2-2q3/4q2-4p

Թ. 6a-6b2/3a2+b3

Ժ. x2-y3+y/x-y2

6) Քանի՞ եղանակով է կարելի դասավորել 1, 2, 3, 4 թվանշանները, որ առաջին տեղում
գրված նիշը հավասար չլինի 1-ի, երկրորդը հավասար չլինի 2-ի, երրորդը հավասար
չլինի 3-ի, իսկ չորրորդը հավասար չլինի 4-ի։

2143, 4321, 3142, 3421, 3421, 2431

7) Քանի՞ եղանակով է կարելի հինգ տարբեր տեսակի մրգերը տեղավորել երկու
տարբեր զամբյուղներում (զամբյուղներից մեկը կարող է լինել նաև դատարկ):

3

8) Կարենի գրքերը 300-ից շատ են և 360-ից քիչ, ընդ որում գրքերի 40%-ը վեպեր են, 1/11 -րդ մասը՝ բանաստեղծություններ: Քանի՞ գիրք ունի Կարե