Posted in Աշխարհագրություն

Գերմանիա

  1. Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:

Գերմանիայի աշխարհագրական դիրքը չունի թերություն, իսկ առավելությունն այն է, որ գտնվում է Եվրոպայի կենտրոնում:

  • Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:

Գերմանիան ունի լավ կլիմայական պայմաններ, այդ իսկ պատճառով այնտեղ զարգացած է բուսաբուծությունն ու անասնապահությունը։ Գերմանիան ունի աշխատասեր և մեծ բնակչություն և նրանք իրենց աշխատանքով զարգացնում են երկիրը։ Գերմանիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում, և դրա շնորհիվ նա կարող է տարբեր երկրների հետ կապեր հաստատել, և զարգացնել իր տնտեսությունը։ Գերմանիայի  հիմնական հանքային հարստությունը քարածուխն է։ Նախադրյալներ են հանդիսանում նաև ծովային ավազանները։

  • Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:

Եվրոպական միությունում Գերմանիան ունի առաջնային դեր: Գերմանիայում արդյունաբերության բոլոր ճյուղերը զարգացած են: Գերմանիայում կան շատ նավահանգիստներ, քիմիական արտադրություններ։ Գերմանիան նաև արտահանում է մեքենաներ, հարուստ է ածուխով։ Այստեղ զարգացած է նաև էլեկտրոնիկան: Գերմանիան համարվում է աշխարհի ամենամեծ և տեխնոլոգիապես ամենազարգացած պետությունը հետևյալ ապրանքների արտադրության ոլորտում: 

  • Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:
Posted in Մայրենի

Ջրի կաթիլը:Հանս Քրիստիան Անդերսեն

Անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց` կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափերից հարյուր անգամ մեծ են երևում: Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ նկատելի չեն, թեևկան ու այնտեղ են, իհարկե:

Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո առաջ, ոչ ավել, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, զեռում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, բայց այդուհանդերձ յուրովի ուրախանում ու զվարճանում են:

Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում են Հոգսեն Զննող: Նրա անունն էր, ինչ արած:  Նա իր հոգսն է համարում զննել ամեն ինչ` դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախարդության:

Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ Աստված, ո՜նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, վազվզում,կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:

— Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կարգ ու կանոն մտցնելդրանց կյանքի մեջ, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:

Ծերուկը մտածեց-մտածեց, բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:

— Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա քիչ կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որհեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն, և այն էլ` ամենաառաջնակարգ: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծկարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի  էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են մեերկ վայրենիներ:

— Ինչ բանի ես. դա ի՞նչ է,- հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էրմյուսներից:

— Կարո՞ղ ես` կռահիր,- արձագանքեց  Հոգսեն Զննողը:- Թե որ կռահես ինչ է` քեզ կնվիրեմ: Բայց գլխի ընկնելը հեշտ չէ,մանավանդ որ չգիտես` ինչն ինչոց է:

Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա ՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացողմարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ մերկ էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայցամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, բոթում, ճանկռոտում, խածնում ու պատառ-պատառ էին անումիրար: Ով ցածում էր` անպատճառ փորձում էր վեր մագլցել, ով վերևում էր` ցած էր ընկնում:

— Մի տե՜ս, մի տե՜ս, հրե ՜ն այն մեկի ոտքն իմից երկար է, թող կորչի, թող վերանա: Իսկ սա՜. ականջի հետևի ելունդիննայեք. մանր ու ցավոտ: Ուրեմն թող ավելի ցավի:

Ու նրանք կծոտում էին խեղճին, պատառոտում ու խժռում այն բանի համար, որ մանրիկ ուռուցք ուներ: Տեսնեն` ինչ-որ մեկնիր համար նստել է զգաստ, կարմիր օրիորդի պես, ոչ մեկին չի դիպչում, միայն թե իրեն չդիպչեն: էդ էր պակաս. վրա էինպրծնում, քաշքշում, ոտնատակ տալիս, մինչև որ հետքն անգամ չմնա:

— Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:

— Իսկ քո կարծիքով ինչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:

— Այստեղ գուշակելու ոչինչ էլ չկա: Պարզ երևում է,- պատասխանեց մյուսը.- Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծքաղաք. ախր դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:

— Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:

1. Դուրս գրեք անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրեք:

կորնթարդ-Կլոր և ուռուցիկ ձև ունեցող։

2. Ի՞նչ նմանություն ունեն հեքիաթում նկարագրված քաղաքի մարդիկ իրական կյանքի հետ:

կյանքում էլ ինչպես հեքիաթում չեն սիրում և ձեռք են առնում նրանց,  ով տաբերվում է մյուսներից:

Posted in Պատմություն

Հոկտեմբերի 9-14-ը, առաջադրանք, 8-րդ դասարան

Առաջադրանք 1

Առաջադրանք 1.

Հասարակության վերակառուցման հողափոխական ուղին/պատմել 20-25/ 

  • Սահմանել հեղափոխություն հասկացությունը

Հեղափոխություններ տեղի են ունեցել բազմաթիվ անգամներ մարդկության պատմության ընթացքում եւ տարբերվում են իրարից իրագործման մեթոդներով, տևողությամբ եւ առաջ տանող գաղափարախոսությամբ։ Դրանց արդյունքները ներառում են գլոբալ փոփոխություններ մշակույթում, տնտեսությունում եւ սոցիալ-քաղաքական կառուցվածքներում։

  • Անգլիական բուրժուական հեղափոխություն, գրավոր ներկայացրու Օլիվեր Կրոմվելին, անգլիական հեղափոխությունում նրա դերը

XVII դա­րի անգ­լի­ա­կան հե­ղա­փո­խական գոր­ծիչ Օլի­վեր Կրոմ­վե­լը ծնվել է 1599թ. ապրիլի 25-ին Անգլիայի Հան­թինգ­տոն քաղաքում: Իր ստեղ­ծած «եր­կա­թա­կո­ղե­րի բա­նա­կով» հաղ­թել է թա­գա­վո­րա­կան զոր­քե­րին: 1649թ. Անգ­լի­ան հռչակ­ել է հան­րա­պե­տու­թյուն, իսկ 1653թ. ինքն իրեն հռչա­կել է ազ­գի հովա­նա­վոր (պրո­տեկ­տոր):Օլի­վե­ր Կրոմվելը մե­ծա­ցել է պու­րի­տա­նա­կան (կրո­նա­կան ուղ­ղու­թյուն Անգ­լի­ա­յում) ըն­տա­նի­քում: Հոր մա­հից հե­տո մեկ­նել է Լոն­դոն՝ իրա­վունք ու­սում­նա­սի­րե­լու: Քա­ղա­քա­կան գոր­ծու­նե­ու­թյունն սկսել է 1628թ., երբ ա­ռա­ջին ան­գամ ընտր­վել է Հա­մայնք­նե­րի պա­լա­տի պատ­գա­մա­վոր: 1640թ.-ից ընդ­դի­մու­թյան գոր­ծիչ­նե­րից էր:

  • Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմավորումը, Ջ.Վաշինգտոնի դերը ԱՄՆ-ի կազմավորման գործում

Առաջադրանք 2 

Համաշխարհային պատմություն/էջ 26-31/

  • Ներկայացնել, համեմատել  18-րդ դարի իրադարձությւոնների  ժամանակագրությունը

Հեղափոխության նախադրյալները՝Ֆրանսիայի վերնախավը՝հոգևորականությունը և ազնվականությունը խոչնդոտում էին երկրի զարգացումը:Նրանք չէին վճարում հարկեր և ապրում էին շռայլ կյանքով:Իսկ գյուղացիներն ու արհեստավորները ճարում էին բարձր հարկեր սակայն իրավունք չունեին մասնակցել երկրի կառավարմանը:

  • Ներկայացնել նոր հասկացությունների բացատրությունները/էջ 20-31/

Ֆրանսիական  Մեծ հեղափոխությունը /Փոքրիկ ուսումնասիրություն/

Ներածություն

  • Ֆրանսիական հեղափոխության պատճառները
  • Ներկայացրու ֆրանսիական հեղափոխության փուլերը:
  • 1789թ. Գլխավոր շտատներ
  • Բաստիլի գրավում
  • Ավատատիրության վերացումը Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիր, հռչակագրի արդիականությունը
  • Կանանց դերը հեղափոխության ընթացքում
  • Սահմանադրական միապետություն
  • Քաղաքական ակումբների առաջացումը
  • Արքայի փախուստը Վարեն
  • Պիլնիցի հռչակագիրը և Թյուիլրիի գրավումը
  • Առաջին հանրապետությունը
  • Ռոբեսպիեռը և տեռորի իշխանությունը Դիրեկտորիա