Posted in Ֆիզիկա

Ազատ անկում: (Փորձ)

Ընտանեկան պայմաններում կատարեք հետևյալ փորձը և պատասխանեք տրված հարցերին.

Կատարվող փորձը պետք է տեսանկարել:Տեսանյութում լինի անհրաժեշտ պարագաների թվարկումը,փորձի ընթացքը,երևութների մեկնաբանությունը և եզրակացությունը:

Անհրաժեշտ պարագաներ.ապակե տարա՝ մետաղյա պտտվող փակիչով,փոքր մոմ,մետաղադրամ,թղթի փոքր կտորներ,լուցկի:

Փորձի ընթացքը.ապակե տարայի մեջ տեղավորել մետաղադրամը և թղթի փոքր կտորներ,որից հետո փակեք տարայի բերանը մետաղյա պտտվող փակիչով,և կտրուկ շուռ տվեք 1800C-ով : ՈՒշադիր նայում եք մետաղադրամի և թղթի կտորների անկման հաջորդականությանը:

Պատասխանեք հետրյալ հարցերին.

1.Ի՞նչ տեղի ունեցավ մետաղադրամի և թղթի կտորների հետ

2.Ձեր կարծիքով ինչո՞վ էր պայմանավորված այդ մարմիների նման հաջորդականությամբ անկումը

3.Ի՞նչ ֆիզիկական երևույթ էր

Այժմ բացիր տարան,փակիչը հակառակ դիրքով դրեք սեղանին,նրա վրա դասավորեք մետաղադրամը և թղթի կտորները,իսկ մոմը դրեք մեջտեղի մասում,և լուցկով վառեք:Ապակե տարան շրջված վիճակում հարմարեցրեք փակիչի վրա(մառվող մոմ,մետաղադրամ, թղթի կտորներ),այն պտտեք մինչև լավ փակվի:Սպասեք մինչև մոմը մարի(հանգչի) և անմիջապես տարան կտրուկ շուռ տվեք(պտտեք) 1800C-ով:

ՈՒշադիր նայում եք մետաղադրամի և թղթի կտորների անկման հաջորդականությանը: Պատասխանեք հետևյալ հարցերին.

1.Ինչպե՞ս են անվանում մարմինների նման անկումը,Ի՞նչ շարժում է դա:

2.Ի՞նչ ֆիզիկական և քիմիական երևույթներ տեղի ունեցան

3.Տարայի ներսում ի՞նչ միջավայր ստեղծվեց

4.Ինչպե՞ս են անվանում այդ <<դատարկությունը>>

Փորձերից ի՞նչ եզրակացության եկաք: