Posted in Առանց կարգի

Մաթեմատիկական խնդիրներ

111. Ձմեռային արձակուրդի ժամանակ դպրոցի ծաղկանոցում Աննան պետք է հերթապահի հունվարի այն օրերին, որոնք մեծ չեն 7-ից, իսկ Լիլիթը` որոնք մեծ են երեքից, բայց փոքր են 11-ից: Ո՞ր օրերին են նրանք միասին հերթապահելու:
6 5 4
2. Այս տարվա Ձմեռ պապը հարյուր տարի հետո տոնելու է իր երեքհարյուրամյակը: Քանի՞ տարի առաջ է ծնվել Ձմեռ պապը:
300-100=200
3. Տոնածառի խաղալիք գնելիս Լևոնը երկու անգամ ավելի շատ փող ծախսեց, քան Գագիկը: Քանի՞ դրամ ծախսեց տղաներից յուրաքանչյուրը, եթե Գագիկը 1500 դրամ ավելի քիչ է ծախսել:
1500.2=3000
4. Ձմեռ պապը նվերների տուփերը շարել է բուրգաձև, ինչպես ցույց է տրված նկարում: Յուրաքանչյուր տուփի վրա գրված է տուփում եղած նվերների քանակը: Նկարից օգտվելով՝ գտիր, թե քանի նվեր կա ամենավերևի տուփում:
48

5. Ձմեռ պապը պետք է A քաղաքից B քաղաքը գնա: Գծագրի օգնությամբ պարզիր, թե քանի տարբեր ճանապարհ կա դրա համար, եթե կարող է շարժվել միայն սլաքների ցույց տված ուղղություններով:
4

Captionless Image

6. Ձմեռ պապը նվերները բաժանելիս նկատեց, որ տները համարակալված էին 1-ից մինչև 7 թվերով (պարտադիր չէ հաջորդաբար): Հորիզոնական ուղղությամբ դասավորված տների համարների գումարը 16 էր, իսկ ուղղահայաց ուղղությամբ՝ 17 (տե՛ս գծագիրը): Գտիր անկյունի տան համարը:
10

 Captionless Image

7. Նկարում բերված բոլոր օղակները միացնելով պետք էր տոնածառի շղթա ստանալ (տես նկարը): Ամենաքիչը քանի՞ օղակ պետք էր բացել՝ շղթան կազմելու համար:
Ամենա քիչը՝ 3 օղակ:

 Captionless Image

8. Տոնածառին երեք գույնի լույս կա՝ կարմիր, կանաչ, դեղին: Սկզբում միանում է կարմիր լույսը, հետո այն անջատվում է, և միանում է կանաչը, հետո այն անջատվում է, և միանում է դեղինը, հետո դեղինը անջատվում է, և միանում է կարմիրը, և այդպես շարունակ: Յուրաքանչյուր անգամ լույսը մնում է մեկ վայրկյան: Լույսերը միացնելուց յոթանասուն վայրկյան հետո ո՞ր գույնը վառ կլինի: Կանաչ
9. Եղևնու 20 սանտիմետրանոց տնկին ամեն տարի բարձրանում է 20 սանտիմետրով: Տնկելուց քանի՞ տարի հետո եղևնու բարձրությունը կլինի 1մ:
5 տարի
10. Ձմեռ պապի պարկը նվերներով 110կգ է: Նվերների զանգվածը 100 կիլոգրամով ավելի է պարկի զանգվածից: Քանի՞ կիլո   գրամ նվեր էր բերել Ձմեռ պապը: 10 կիլոգրամ: