Posted in Պատմություն

Հարցեր

Երիտթուրքեր – Թուրքական բուրժուազիայի ազգայնական շարժում: 1889 թ. ստեղծել է «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը: Խնդիր ուներ վերականգնելու 1876 թ. սահմանադրությունը: Իր շուրջ համախմբել է հայկական, արաբական, հրեական, հունական ընդդիմադիր ուժերը և 1908 թ. կատարել պետական հեղաշրջում: Հռչակել է ժողովըդավարական ազատություններ, սակայն շուտով հրաժարվել դրանցից՝ ներկայանալով իբրև ծայրահեղ ազգայնամոլներ: Երազում էր ստեղծել պանթուրքական (համաթուրքա կան) տերություն՝ Բոսֆորից մինչև Միջին Ասիա: Այդ ճանապարհին կանգնած բոլոր ազգերը ենթակա էին ոչնչացման, առաջին հերթին՝ հայությունը: Առաջին աշխարհամարտի տարիներին երիտթուրքական կառավարությունն իրագործեց Հայոց մեծ եղեռնը:



Երկմիասնական տերություն – Տերություն, որտեղ տիրապետող են երկու ազգ” մյուս ենթա կա ազգերի ազատագրական ձգտումները ճնշելու համար: Նրանց միջև կնքվում է դաշինք՝ իշխանության հստակ բաժանումով: Ասվածի լավագույն օրինակը 1867 թ. ձևավոր ված Ավստրո-Հունգարիան էր:

Թանզիմաթ – Ծագում է արաբերեն «բարենորոգում» բառից։ Օսմանյան տերության այս բարենորոգումներն ընդգրկում էին 1830-1860-ական թթ.: Դրանք ձեռնարկեցին եվրոպական կրթություն ստացած և լուսավորական գաղափարներով տոգորված որոշ պետական գործիչներ: Նպատակն էր տերության բոլոր ազգերի ներկայացուցիչներին տալ իրավահա վասարություն, անձի, գույքի անձեռնմխելիություն, խղճի (կրոն) ազատություն, հավասար հարկեր: Այդ ճանապարհով բարենորոգիչները հույս ունեին կանգնեցնելու տերու թյան անկումը։ Սակայն պահպանողականների ճնշման ներքո այս փորձերը ձախողվե ցին:

Թորի – Քաղաքական կուսակցություն Անգլիայում, որն առաջացել է XVII դ. վերջին: XIX դ. երկրորդ կեսին ստացավ պահպանողական անվանումը:

Ժողովրդավարություն (դեմոկրատիա) – Ծագում է հունարեն «ժողովուրդ» և «իշխանություն» բառերից: Կառավարման մի համակարգ, որտեղ գերագույն իշխանությունը պատ կանում է ժողովրդին: Ժողովրդավարության հիմքը իրավահավասար քաղաքացիներն են: Օգտվում են համընդհանուր ընտրական իրավունքից, ունեն անձի և սեփականության անձեռնմխելիություն, խոսքի, խղճի (կրոնի) ազատություն: Այս ամենն ամրագրված է երկրի հիմնական օրենքով` սահմանադրությամբ: ժողովուրդն իր իշխանությունն իրա գործում է ընտրովի խորհրդարանի և կառավարության միջոցով:

Իշխանության տարանջատման սկզբունք – Մշակել է անգլիացի լուսավորական Ջ. Լոկը, զարգացրել` ֆրանսիացի Մոնտեսքյոն: Համաձայն դրա` արդյունավետ գործառելու համար պետական իշխանությունը պետք է տարանջատվի երեք ճյուղի: Օրենսդրական, որը պետք է ներկայացնի ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը: Այն պետք է օրենքներ մշակի` պարտադիր բոլոր քաղաքացիների համար: Գործադիր, որը կոչված է ի կատար ածելու օրենքները և կառավարելու երկիրը: Այս նպատակով ստեղծվում է կառավարու թյուն: Դատական, որը կոչված է հետևելու օրենքների ճշգրիտ կատարմանը և օրինականության պահպանմանը:

Լուսավորական շարժում – Գաղափարական, կրթական և քաղաքական շարժում, որ ծավալվեց Եվրոպայում XVII-XVIII դդ.: Նպատակն էր հաղթահարել միջնադարյան ավան դական պատկերացումները մարդու, հասարակության, բնության վերաբերյալ: Ստեղծել է պատկերացումների մի նոր համակարգ՝ կառուցված բանական արժեքների վրա: Շարժումն սկսվել է Անգլիայում, բայց իր գագաթնակետին է հասել շնորհիվ ֆրանսիական լուսավորականների: Նրա գաղափարները կենսական են առ այսօր:

Հեղինակ՝

Իմ անունը Էվելինա է։ Ես սովորում եմ միջին դպրոցում։ Ես սիրում եմ ճամբորդել և սիրում եմ կենդանիների🐱🐶։

Թողնել մեկնաբանություն